«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի ձախողումից հետո: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբի ներկայացուցիչները գտնվում են Մադրիդում, որտեղ քննարկում են հնարավոր գործարքը:
30-ամյա Կազեմիրոն բրազիլական «Սան-Պաուլու» ակումբի սան է: «Ռեալում» կիսապաշտպանը հայտնվել է 2013 թվականի հունվարին: «Սերուցքայինների» կազմում Կառլոսը 336 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 31 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ:
Նա 18 տիտղոս է նվաճել «Ռեալի» հետ: