«Վալենսիան» հետաքրքրված է «Լիոնի» նախկին պաշտպան Ջեյսոն Դենայերի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Իսպանական ակումբը բանակցություններ է վարում 27-ամյա բելգիացու հետ և մոտ է նրա հետ պայմանագրի շուրջ համաձայնության գալուն։
Դենայերը «Լիոնում» խաղացել է 2018 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հունիսը։ Նախորդ մրցաշրջանում նա 20 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2021/22 մրցաշրջանի վերջում խաղացողը դարձավ ազատ գործակալ։