Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության իր ֆավորիտներին։
«Ամենաուժեղ թիմերն են Բրազիլիան և Ֆրանսիան: Հաջորդը գալիս է Արգենտինան։
Սկալոնիի թիմը վերադարձել է բարձունք: Բացի այդ, նրանք ունեն Մեսսի, և թիմում սերնդափոխության գործընթաց է սկսվել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Il Messaggero-ն։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։