«Ռեալը» Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում հաղթեց «Ալմերիայի» (2:1):
Մադրիդյան ակումբը Լա Լիգայի առաջին տուրում չի պարտվել 2008/09 մրցաշրջանից, երբ թիմը պարտվեց «Դեպորտիվոյին» (1:2):
14 մրցաշրջան անընդմեջ Մադրիդի «Ռեալը» չի պարտվել մրցաշրջանի մեկնարկային տուրում, ինչը երկրորդ ցուցանիշն է առաջնության պատմության մեջ:
Առաջին տուրում առանց պարտության 16 մրցաշրջանի ռեկորդը նույնպես պատկանում է Մադրիդի «Ռեալին» (1961-1976 թթ.):