«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագայի մասին։
«Նա «Ռեալի» խաղացողն է և դեռ ոչինչ չի փոխվել։ Եթե նա արժանի լինի, ապա կխաղա մեկնարկային կազմում։ Մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ է արել նա նախորդ մրցաշրջանում։ Ասենսիսոն շատ գոլեր է խփել։ Նա թիմի կարևոր խաղացողներից մեկն է։
Մենք պետք է սպասենք մինչև օգոստոսի 31-ը, որպեսզի տեսնենք, թե ինչ որոշում կընդունի ֆուտբոլիստը»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։