Իսպանական «Վիլյառեալը» երկարաձգել է արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոյի վարձակալությունը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Տոտենհեմին»։
Ինչպես տեղեկացնում է «դեղին սուզանավի» մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը թիմում հանդես կգա մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Ջովանին արդեն խաղացել է «Վիլյառեալում»։ Կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Վիլյառեալը» հաջող մեկնարկեց Լա Լիգայի նոր մրցաշրջանում՝ հյուրընկալվելիս հաղթելով «Վալյադոլիդին»: