Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 1-ին տուրի խաղում «Ալմերիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) և բարձր է գնահատել թիմի երիտասարդ կիսապաշտպաններ Աուրելիեն Չուամենիի և Էդուարդո Կամավինգայի խաղը։
Հիշեցնենք, որ որոշիչ գոլը 75-րդ րոպեին խփեց հյուրերի պաշտպան Դավիդ Ալաբան, ով աչքի ընկավ խաղադաշտ մտնելուց մեկ րոպե անց։
«Մենք վատ սկսեցինք խաղը, իսկ հետո այն էլ ավելի բարդացավ։ Լավ պաշտպանվեցինք, շատ հարվածեցինք դարպասին, բայց արդյունք չեղավ։ Երկրորդ խաղակեսում մրցակիցը հոգնեց, և մենք ավելի շատ տիրեցինք գնդակին և ավելի շատ հնարավորություններ ունեցանք։
Չուամենին ու Կամավինգան այսօր ցույց չտվեցին այն մակարդակը, որը ցուցադրում են մարզումների ժամանակ։ Դա միանգամայն նորմալ է, նրանք երիտասարդ են, իսկ «Ռեալի» մարզաշապիկը հեշտ չէ կրել: Սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք, և մենք հաճույքով վճարում ենք այն, քանի որ նրանք շատ լավն են»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Movistar-ը:
























































