Բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հանդիպումից հետո արձագանքել է «Չելսիի» և «Տոտենհեմի» գլխավոր մարզիչներ՝ համապատասխանաբար Թոմաս Տուխելի և Անտոնիո Կոնտեի վիճաբանությանը։
Մարզիչների հետխաղյա ձեռքսեղմումը քիչ էր մնում ավարտվեր լուրջ վիճաբանությամբ․ արդյունքում երկու մարզիչներն էլ կարմիր քարտ ստացան։
Տուխելի խոսքով՝ իրեն դուր չի եկել, որ Կոնտեն չի նայել իր աչքերին։
«Վախն ակնհայտ է, երբ չես նայում հակառակորդի աչքերին։ Տուխելը նոկաուտի կենթարկեր Կոնտեին։ Ես գումար կվճարեի դա տեսնելու համար»,- սոցցանցերում գրել է Փոլը: