Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կամային հաղթանակի հասավ Լա լիգայի նորեկ «Ալմերիայի» նկատմամբ:
6-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 61-րդ րոպեին Լուկաս Վասկեսը խփեց պատասխան գոլը, իսկ 14 րոպե անց Դավիդ Ալաբան տուգանայինից կատարած հարվածով առաջ մղեց մադրիդյան թիմին:
Այսպիսով, Իսպանիայի գործող չեմպիոնն առաջնությունը սկսում է հաղթանակով: