Լա լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ։ Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց Սերխիո Բուսկետսը։
Կատալոնական ակումբն այս խաղից առաջ հասցրել էր հայտավորել նորեկներին։ Ռոբերտ Լևանդովսկին, Անդրեաս Քրիստենսենը և Ռաֆինյան մեկնարկային կազմում էին։
Ֆրանկ Կեսյեն փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում։