«Ատլետիկոյի» պաշտպան Դանիել Վասը կտեղափոխվի «Բրոնդբյու», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբներն արդեն պայմանավորվել են 33-ամյա դանիացու տրանսֆերի շուրջ։Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագրի կետերը դանիական ակումբի հետ։
Նախորդ մրցաշրջանում Վասը Լա Լիգայի և Իսպանիայի Գավաթի 22 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։