Չավին ցանկանում է ուժեղացնել «Բարսելոնայի» պաշտպանության աջ եզրը, և այն բանից հետո, երբ Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերը ձախողվեց, կատալոնացիները ուշադրությունը սևեռեցին «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինի վրա, ով բանակցություններ է վարում «Արսենալի» հետ պայմանագիրը խզելու համար։
Սպասվում էր, որ Բելերինը կմիանա «Ռեալ Բետիսին», որի կազմում նա անցած մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով: