Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում՝ տեղեկացնելով, որ այս օրերին մարզվում է Ռուսաստանի հավաքականի կազմում.
«Այս օրերին մարզվում եմ Ռուսաստանի հավաքականի հետ, շատ ինտենսիվ ու արդյունավետ մարզումներ եմ անցկացնում: Այս էներգիայով էլ պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը»,- գրել է Արսեն Հարությունյանն ու տեսանյութ հրապարակել: