Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» Բաթումիում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Դինամոյի» հետ:
Դիմակայության առաջին խաղում դարպասի գրավում չէր եղել: Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ: Լրացուցիչ ժամանակում տանտերերը բացեցին հաշիվը: 115-րդ րոպեին Սլավոկիայի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Ավելացված ժամանակի վերջին րոպեին «Սլովանի» հարձակվողը հենց անկյունայինից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Այսպիսով, «Սլովանը» դուրս եկավ ՉԼ որակավորման երկրորդ փուլ:
























































