Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Փյունիկն» այսօր արտագնա հանդիպում է անցկացնելու ռումինական «Կլուժի» հետ:
Թիմը երեկ նախախաղային վերջին մարզումն է անցկացրել Կոնստանտին Ռեդուլեսկու անվան մարզադաշտում:
Տեսանյութը՝ «Փյունիկի» մամուլի քարտուղարության.
Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:30-ին և կցուցադրվի Առաջին Ալիքի ուղիղ եթերում:
Հիշեցնենք՝ թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: