Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի մի շարք հանդիպումներ։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։ Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» է, որի հետ առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը ոչ-ոքի խաղաց Երևանում (0-0)։
Հաջորդ փուլ անցնելու դեպքում «Փյունիկը» կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում հաղթահարեց ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով։
ՉԼ-ի որակավորման առաջին փուլի «Կլուժ»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր, հուլիսի 13-ին։ Հանդիպումը կմեկնարկի 22։30-ին։