Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը կարիերան կարող է շարունակել ամերիկյան MLS-ում, հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ 39-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Սիթլ Սաունդերսը»։ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն Ալվեշին խորհուրդ է տվել միանալ ամերիկյան թիմին՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ։
Ալվեշը, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ այս ամառ ավարտվել է, կարող է կարիերան շարունակել նաև Լա Լիգայում։ Նրա ծառայություններով իսպանական մի քանի թիմեր են հետաքրքրված։
























































