Կիսապաշտպան Ֆրանսիսկո Տրինկաուն վերջնականապես կհեռանա «Բարսելոնայից»:
Պորտուգալացին, ով մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Վուլվերհեմփթոնում», կտեղափոխվի «Սպորտինգ», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Տրանսֆերը գնահատվում է 10 միլիոն եվրո, մինչդեռ «Բարսելոնան» իրավունք կունենա որոշակի գումարով հետ գնել Տրինկաուին ապագայում։
22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։
























































