Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտարարել է Մադրիդի «Ռեալի» հետ Վինիսիուս Ժունիորի պայմանագրի երկարաձգման մասին։
Կողմերը բանավոր համաձայնության են եկել նախորդ ամիս։ Գործարքն այժմ ավարտված է և ստորագրված, հաղորդում է Ռոմանոն:
Վինիսիուսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, ինչպես ծրագրել էր Ֆլորենտինո Պերեսը։ Ակումբը դեռ չի որոշել գործարքի պաշտոնական հայտարարության ժամկետը, սակայն պայմանագիրն արդեն կնքված է։
Վինիսիուս Ժունիորը Մադրիդի «Ռեալը» ներկայացնում է 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա բրազիլացին դարձել է 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 52 հանդիպում։
























































