«Սևիլիան» հայտարարել է «Գալաթասարայի» պաշտպան Մարկաոյի տեղափոխության մասին։ Տրանսֆերը 12 մլն եվրո է արժեցել։
Transfermarkt-ը Մարկաոյի տրանսֆերային արժեքը 14 մլն եվրո է գնահատում։
26-ամյա կենտրոնական պաշտպանը «Գալաթասարայ» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին և թուրքական ակումբի կազմում 140 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Մարկաոն իր թիմի հետ դարձել է Թուրքիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։
























































