Յուվենտուսը շարունակում է հավակնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է Repubblica-ն։
Թուրինյան ակումբը խաղացողի համար առաջարկել է 12 միլիոն եվրո + 3 միլիոն, սակայն մերժում է ստացել։
Արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 17 միլիոն եվրո։