«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը միլանցիներին առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակում։
«Արքայական ակումբում» ցանկանում են ձեռք բերել Բարելային, փոխարենը իտալացիների ճամբար ուղարկել Նաչոյին և Սեբալյոսին։ Նախորդ մրցաշրջանում Բարելան մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։