Մարիանո Դիասը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»:
Հարձակվողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը այս ամառ հեռանալու ցանկության մասին, հայտնում է Marca-ն:
Դիասը կհեռանա «Ռեալից», եթե նրան բավարարող առաջարկ լինի։
Անցյալ տարեվերջին հաղորդվում էր Դիասի նկատմամբ «Սևիլիայի» հետաքրքրության մասին։