«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը հայտնել է, որ այս ամառ չի հեռանա թիմից։
«Դա չի քննարկվում։ Ես կենտրոնացած եմ «Ատլետիկոյի» վրա ու հանգիստ եմ ապագայի համար։ Գիտեմ, թե ինչ կարող եմ անել։ Գոհ եմ ինձնից։
Հիմա ես դեռ արձակուրդում եմ, նոր եմ սկսել մարզվել, որ նախապատրաստվեմ միջմրցաշրջանին, բայց այնքան էլ շատ չեմ մտածում ֆուտբոլի մասին»,- Ֆելիշի խոսքերն է փոխանցում Mais Futebol-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ֆելիշի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»։
























































