Մադրիդի «Ռեալում» հանդես եկող Մարկո Ասենսիոն ակնկալում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Սերիա Ա, Ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ «Միլանի» խաղացող։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Ասենսիոն իր ցանկությունը բացատրում է նրանով, որ ավելի շատ խաղային ժամանակ կունենա ռոսոներիների հետ։
Անցած մրցաշրջանում Մարկո Ասենսիոն իր թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման։ Ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































