«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամը և նախագահի թեկնածուն չի հավատում ակումբում նոր խաղացողների հայտնվելուն։
Վերջերս կատալոնական ակումբը հետաքրքրված է այնպիսի խաղացողներով, ինչպիսիք են Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն և Բեռնարդու Սիլվան:
Սակայն, ըստ Թոնի Ֆրեյշայի, «Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել այս խաղացողներից ոչ մեկին:
«Դուք հասկանում եք, որ ո՛չ Լևանդովսկին, ո՛չ Ռաֆինյան, ո՛չ Կունդեն, ո՛չ Բեռնարդոն չեն լինի «Բարսայում»: Դուք հասկանու՞մ եք
Ես չեմ հավատում այն խոսակցություններին, որ «Բարսելոնան» ինչ-որ մեկի հետ պայմանագիր կկնքի: Անկեղծ նրանք թոզ են փչում:
Այն, ինչ ասում են, հակասում է իրականությանը: Ինձ այլ բան չի մնում, քան զգուշացնել մարդկանց, որ տրանսֆերներ չեն լինելու։
Ես մի քիչ հակառակ եմ գնում հոսանքին։ Այժմ «Բարսելոնային» հարմար է պատրանք ստեղծել»,- ասել է Ֆրեյշան Cadena COPE-ի El Partidazo-ին տված հարցազրույցում: