Իսպանացի կիսապաշտպան Խավի Գարսիան ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
35-ամյա ֆուտբոլիստը որոշման մասին հայտնել է իր սոցիալական էջերի միջոցով։ Գարսիան համարվում է Մադրիդի «Ռեալի» սան և վերջինիս հիմնական թիմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Բացի «Արքայական ակումբից», ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Օսասունայում», «Բետիսում», «Մանչեսթեր Սիթիում», «Զենիթում», «Բենֆիկայում» և «Բոավիշտայում»։ Գարսիան կարիերայի ընթացքում երկու հանդիպման է մասնակցել նաև Իսպանիայի ազգային հավաքականում։