Ա Սերիայի նորեկ «Մոնցան» շարունակում է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ «Մոնցան», որի սեփականատերն է Սիլվիո Բեռլուսկոնին, պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ա Սերիայի ուղեգիր։ Ավելի վաղ ակումբը ձեռք էր բերել «Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիայի տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ Մայորալին հաջորդ մրցաշրջանում դիտարկում է որպես Կարիմ Բենզեմային հիմնական փոխարինողի։