Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը շարունակում է դժգոհել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիից։
Ավելի վաղ Լա Լիգան ՊՍԺ-ի դեմ բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ՝ ակումբին մեղադրելով ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու մեջ։ Իսպանիայի առաջնության նախագահը դա բացատրել է ֆուտբոլի մաքրության ցանկությամբ։
ՊՍԺ-ի նախագահը այս գործողությունները մեկնաբանել էր այսպես. «Ամեն տարի նույնն է։ Մենք ոչ մեկին չենք սովորեցնելու, և ոչ մեկին թույլ չենք տա մեզ սովորեցնել։ Կշարունակենք կառուցել մեր նախագիծը»:
«Ալ-Խելաիֆին այլ մակարդակ է: Նա մեզ բոլորիս հիմարի տեղ է դնում (և նույնիսկ ինքը չի հավատում իր ստերին) և գալիս է Marca-ի գրասենյակ՝ դասեր տալու նորովի հպարտությամբ և ամբարտավանությամբ:
ՊՍԺ-ի համար կանոններ չկան: Մենք առանց խաբեության կշարունակենք պայքարել ֆուտբոլային աշխարհի կայունության և նրա գոյության համար»,- գրել է Տեբասը` մեկնաբանելով ՊՍԺ-ի նախագահի խոսքերը։
























































