Հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Ֆուտբոլիստը մոտ է առաջարկն ընդունելուն, որը մերժում էր դեկտեմբերից։
Ֆրանսիացին խնդրել է գլխավոր մարզչին Չավիին այս մասին խոսել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, սակայն մարզիչը տեղեկացրել է խաղացողին, որ «Բարսան» նոր առաջարկ չի անի։ Եթե Դեմբելեն ցանկանում է մնալ, ապա պետք է համաձայնի նախկինում առաջարկված պայմաններին։
Ավելի վաղ հաղորդվում էր ԱՊԼ ակումբներից Դեմբելեի նկատմամբ հետաքրքրության մասին։
























































