«Վալենսիայի» վինգեր Գոնսալո Գեդեշը կարող է ելույթները շարունակել «Ռոմայում»։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իսպանական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 40 միլիոն եվրոյի դիմաց։ Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստին տպավորել է այն հանգամանքը, որ կարող է աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ։
Գեդեշը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո, 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ և կատարելով 6 գոլային փոխանցում։ «Չղջիկների» հետ վերջինիս պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
























































