«Բարսելոնան» չափազանց անհանգստացած է Անսու Ֆատիի ֆիզիկական վիճակով։
Լրագրող Աշրաֆ Բեն Այադն առաջինն է հայտնել այդ լուրը՝ թվիթերում գրելով. «Նա դեռ պատրաստ չէ բարձր մակարդակով մրցելու: Նա հեռու է պատրաստ լինելուց։ «Բարսան» կարծում է, որ լուրջ սխալ է թույլ տվել՝ նրան վիրահատության չուղարկելով»:
Diario Sport-ը հաստատում է այս տեղեկությունը և գրում է, որ խաղացողը մի քանի թեստ է անցել՝ ծայրահեղ ծանրաբեռնվածության պայմաններում իր ֆիզիկական տվյալները գնահատելու համար։ Նրանք բոլորը ցույց են տվել, որ Ֆատին չի հասել այն մակարդակին, որը պահանջվում է բարձր մակարդակով խաղալու համար։ Նրա ներկայիս ելույթները համեմատվել են նրանց հետ, որոնք ֆուտբոլիստն ուներ մինչ բազմաթիվ վնասվածքները։ Նա կորցրել է տոկունություն, արագություն և ուժ:
«Բարսելոնան» մտավախություն ունի, որ Ֆատին լիովին չի ապաքինվի:
Անսուն չորս վիրահատության է ենթարկել և որոշել է դա չանել հինգերորդ անգամ, թեև «Բարսելոնայի» բժշկական շտաբը նրան խորհուրդ էր տվել գնալ դրան։ 19-ամյա խաղացողը որոշել է կոնսերվատիվ վերաբերվել, և այժմ այս մեթոդը չի տալիս այն արդյունքները, որոնք ակնկալվում էին։
Չավին դեռ հույսեր կապում է Ֆատիի հետ: «Բարսելոնայի» մարզիչը համոզված է, որ լավ նախամրցաշրջանային շրջանը Անսուին թույլ կտա վերադառնալ իր նախկին մակարդակին: