«Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը խոսել է իրենից սպասելիքների մասին։
«Զիդանն ասել է, որ ես մի օր աշխարհում լավագույնն եմ դառնալու։ Կառլո Անչելոտին նույնպես բարձր է արտահայտվեկ իմ մասին։
Ես փորձում եմ մարզվել ու առաջընթաց գրանցել ամեն օր, որ հասնեմ դրան։ Շատ ուրախ էի այդ խոսքերի համար։ Դա իմ երազանքն է, ու գիտեմ, որ կարող եմ հասնել դրան, եթե ամեն օր ներդնեմ ուժերս»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում AS-ը։