«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը, որը 2006-2013 թվականներին խաղացել է «Ռեալում», խոսել է մադրիդյան ակումբում ելույթների մասին։
«Ինձ բոլորը շատ լավ էին վերաբերվում։ Ռոբերտո Կառլոսն իրեն շատ համեստ էր պահում, օգնում էր մեզ։ Ռոնալդոն, Էլգերան, Կանավարոն, Ռաուլը, Բեքհեմը․․․բոլորին չեմ կարող թվել։ Փշաքաղվում եմ թիմակիցներիս հիշելիս։
Երբեմն ես էլ չեմ հավատում, որ նման բան եղել է։ Ես խաղացել եմ Ռոբերտո Կառլոսի հետ, իմ առջևում Ռոնալդոն էր․ հիանալի կարիերա»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































