Բրազիլացի պաշտպաններ մարսելոն և Դանի Ալվեսը կարող են տեղափոխվել «Վալյադոլիդ»։
Ինչպես տեղեկացնում է UOL-ը, իսպանական ակումբի նախագահ Ռոնալդոն ցանկանում է իր հայրենակիցներին հրավիրել «Վալյադոլիդ»։
Երկու ֆուտբոլիստներն էլ շուտով ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ, և Ռոնալդոն կարող է տրանսֆերներն իրականացնել անվճար։ Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում «Վալյադոլիդը» Սեգունդայում զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց Լա Լիգայի ուղեգիր։
Ռոնալդոն 2018 թվականից համարվում է իսպանական ակումբի համասեփականատերը և նախագահը։