«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Էնդի Դիլլոնը, ֆրանսիացին կարող է ելույթները շարունակել «Չելսիի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Լոնդոն, սակայն ցանկանում է երաշխիք ստանալ, որ համարվելու է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Դեմբելեն 2016/17 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ելույթ է ունեցել «ազնվականների» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ։