Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ափսոսում է, որ չի տեղափոխվել մադրիդյան ակումբ։
Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Պերեսին խնդրել են այլեւս Մբապեին ակումբ չհրավիրել։ Սրան նա ժպտալով պատասխանել է.
«Խե՜ղճ տղա, նա պետք է իսկապես զղջա»։
Հիշեցնենք, որ Մբապպեն երկարաձգել էր պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ: