«Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Ակսել Վիտցելը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է RTBF-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Մնացել է միայն, որ բելգիացին ստորագրի պայմանագիրը։
Նշվում է, որ երկուշաբթի՝ հունիսի 20-ին, կիսապաշտպանը բուժզննում կանցնի, իսկ հաջորդ օրը պայմանագիր կկնքի «Ատլետիկոյի» հետ, որը նախատեսված կլինի մեկ տարով՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Վիտցելը 2018 թվականից է հանդես եկել գերմանական ակումբում և հեռացել է 2021/22 մրցաշրջանից հետո՝ պայմանագրի ավարտից հետո։