«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտարարել է, որ մտադիր է մնալ կատալոնական ակումբում, չնայած այն լուրերին, թե իր ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»․
«Ինձ լավ եմ զգում «Բարսելոնայում»։ Մտադիր եմ մնալ այս թիմում։ Ինչ վերաբերում է «Չելսիին», դրանք ընդամենը շշուկներ են»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն չի ընդունել է «Բարսելոնայի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։ 25-ամյա ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Հաղորդվում էր, որ Դեմբելեն կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստը, եթե չերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։