Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» կվճարի Յովիչի աշխատավարձի մի մասը։ Սերբ ֆուտբոլիստը «Ռեալում» ստանում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։
24-ամյա Յովիչը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 16 միլիոն եվրո, 2021/22 մրցաշրջանում մասնակցել է19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ և կատարելով 3 գոլային փոխանցում։
























































