Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է, որ եվրոպական Սուպերլիգայի նախագիծը կենդանի է։
«Իհարկե, այն դեռ ողջ է։ Այժմ հարցը լուծվում է Լյուքսեմբուրգի դատարանում, շուտով նիստ կլինի, մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ որոշում կկայացվի։
Կարծում ենք, որ իրավունք ունենք մեր միջև մրցումներ կազմակերպել Եվրոպական համայնքների շրջանակում։ Մենք հասկանում ենք, որ ՈՒԵՖԱ-ն` մենաշնորհ է:
Չեմպիոնների լիգայից հեռացվե՞լը: Մենք երբեք չենք վախեցել դրանից, չնայած նրանք հենց սկզբից խոսում էին այդ մասին»,- Արքայական ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































