Ֆլորենտինո Պերեսը խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին.
«Կյանքում կան ավելի լավ կամ վատ տնտեսական իրավիճակներ։ «Բարսան» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, որի արժեքը 4-ից 5 միլիարդ եվրո է:
Հնարավոր է, որ ծանր տնտեսական վիճակում է, բայց ունի մեխանիզմներ առաջ գնալու, բոլորս ենք դա ուզում։
«Բարսան» հիանալի ակումբ է, իմ կարծիքով, «Ռեալը» և «Բարսելոնան» աշխարհի երկու լավագույն թիմերն են, և Էլ Կլասիկոն միշտ դիտում է 600 միլիոն մարդ»,- մեջբերում է Պերեսին Marca-ն:
























































