Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն մադրիդյան ակումբից հեռանալուց հետո դիտարկում է կարիերան Իսպանիայում շարունակելու տարբերակները։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ ունակ է շարունակել բարձր մակարդակով խաղալ:
Նաև նրա ընտանիքի համար առաջնային է մնալ և ապրել Իսպանիայում, որտեղ նրա որդին խաղում է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում։
Նշվում է, որ 34-ամյա խաղացողը երեք առաջարկ ունի՝ «Վալյադոլիդից», «Խետաֆեից» և «Ռայո Վալեկանոյից»:
























































