«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է ՈՒԵՖԱ-ի հետ եվրոպական Սուպերլիգայի նախագծի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին, հայտնում է Marca-ն:
«Այս պահին մենք չունենք Սուպերլիգայի ձևաչափ, դա երկար գործընթաց է: Բայց այս նախագիծը կօգնի Եվրոպային գիտակցել, որ կան ակումբ-պետություններ, որոնք ազդում են մրցակցության վրա:
Նպատակն է ստեղծել աշխարհի ամենագրավիչ մրցաշարը։ ՈւԵՖԱ-ի հետ բանակցությունների լիակատար պատրաստակամություն կա:
Կարծում եմ, որ սուր անկյունները կհարթվեն, երկխոսություն կհաստատվի»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը։
























































