«Նապոլիի» դարպասապահ Դավիթ Օսպինան կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կոլուբացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Հստակ է նաև այն, որ անկախ իրադարձությունների զարգացման ընթացքից Օսպինան չի մնալու Նեապոլում։
33-ամյա դարպասապահը 2018 թվականից է խաղում իտալական ակումբում և այս ընթացքում անցկացրած 103 խաղում բաց է թողել 96 գոլ և 39 խաղում դարպասը պահել անառիկ։
























































