Օրելյեն Չուամենին պատմել է, թե ինչպես է աջակցել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ.
«Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ մենք արդեն բանակցություններ էինք վարում «Ռեալի» հետ: Երբ նայեցի ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերը, գործակալիս հետևյալ հաղորդագրությունն ուղարկեցի. «Խնդրում եմ, արա ամեն ինչ, որպեսզի հայտնվեն այնտեղ»:
Բանակցությունների ընթացքում շփվեցի Անչելոտիի հետ, նա շատ բարեհամբույր էր: Նա ինձ ասաց, որ ես պետք է տեղափոխվեմ «Ռեալ», եթե ցանկանում եմ շարունակել աճել և սովորել: Երբ մենք ստորագրեցինք պայմանագիրը, նա ասաց, որ շատ ուրախ է»,- ասել է մադրիդյան ակումբի նորեկը:
























































