Մադրիդի «Ռեալից» հեռացած պաշտպան Մարսելոն խոսել է այն մասին, թե արդյոք ծրագրում է մարզիչ դառնալ իր խաղային կարիերայի ավարտից հետո։
«Ես մարզիչ դառնալու համար չունեմ անհրաժեշտ կարողություններ։ Կարծում եմ, որ ես ավելի լավ եմ որոշ այլ ոլորտներում:
Մարտավարությունն ինձ միշտ բարդ բան է թվացել, ես երբեք չեմ հասկացել խաղային համակարգերը։ Բայց ես սիրում եմ խաղալ։
Չեմ կարծում, որ մարզիչ կդառնամ, չեմ էլ փորձի»,- մեջբերում է Մարսելոյին AS-ը։
























































