Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչները, որի պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել «Լացիոյին»։ Այս մասին հաղորդում է TuttoMercatoWeb-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 35-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ֆիորենտինան», «Ատալանտան» և «Ասթոն Վիլան»։ Հաղորդվում է, որ Սուարեսը նոր ակումբի ընտրության համար ժամանակ կվերցնի։
Սուարեսը «Ատլետիկո» էր տեղափոխվել 2020-ին՝ «Բարսելոնայից»։