Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեխիայի հետ Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջիկա խաղից իր սպասելիքներով։
«Չեխիայի հավաքականը մեզ շատ խնդիրներ տվեց իր փոխանցումների հետ կապված: Տեսականորեն մենք պետք է հեշտությամբ հաղթահարեինք այդ սպառնալիքները, բայց իրականում նրանք մեր դեմ շատ լավ էին պատրաստւվել։ Ես չեմ պատրաստվում վտանգի ենթարկել իմ խաղացողներից ոչ մեկի առողջությունը: Աշխարհի առաջնությունում մենք կգործենք նույն կերպ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում երեք հանդիպում է անցկացրել։ Լուիս Էնրիկեի թիմերը ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի (1:1) և Չեխիայի (2:2) հետ, ինչպես նաև հաղթեց Շվեյցարիային (1:0): Հինգ միավորով Իսպանիան իր խմբում երկրորդ տեղում է։
























































