«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի օգնի թիմին Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Հինգշաբթի օրվանից դարպասապահը ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ։
Բացի այդ, «Բարսելոնային» չեն օգնի Ժերար Պիկեն, Սերխի Ռոբերտոն, Պեդրին, Նիկոն և Սերժինյո Դեստը։